spot_imgspot_img

Թեթև ինչպես գործվածքը, հզոր ինչպես արևային կայանը. չինական արևային վահանակների հզորությունը հասել է ռեկորդային մակարդակի

Չինական գիտությունների ակադեմիայի համալսարանի չինացի գիտնականները մշակել են օրգանական արևային մարտկոցների նոր սերունդ սահմանելով համաշխարհային արդյունավետության ռեկորդ: Պրոֆեսոր Հուանգ Հուիի և դոցենտ Ցայ Յունհաոյի ղեկավարած ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Materials ամսագրում, գրում է moneytimes.ru–ն:

Մշակված մարտկոցները ցույց են տվել 21 % լաբորատոր արդյունավետություն և 20.8 % հավաստագրված արդյունավետություն: Նման ցուցանիշները հնարավոր են դարձել կաթոդային միջերեսի նախագծման նոր երկբաղադրիչ ռազմավարության շնորհիվ: Գիտնականները համատեղել են օրգանական և անօրգանական նյութերը ուշադիր կարգավորելով դրանց փոխազդեցությունը մոլեկուլային մակարդակում: Սա նվազեցրել է թերությունների քանակը, բարելավել հաղորդունակությունը և թաղանթը դարձրել ավելի միատարր:

Օրգանական արևային մարտկոցները ավելի թեթև և ճկուն են, քան ավանդական վահանակները, ինչպես նաև ավելի հեշտ են արտադրվում: Դրանք կարող են ինտեգրվել խելացի հագուստի, կրելի էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի և տիեզերական սարքավորումների մեջ: Նոր տեխնոլոգիան ապահովում է բարձր լուսակայունություն և մեխանիկական ամրություն, ինչը թույլ է տալիս նման վահանակներն օգտագործել ծայրահեղ եղանակային պայմաններում:

Կայ Յունհաոյի խոսքով մշակումը համատեղելի է այլ տարածված նյութերի հետ, ինչը պարզեցնում է դրա ներդրումն արդյունաբերության մեջ: Հեռանկարային կիրառություններից են տիեզերական կոստյումներում վահանակների ներդրումը՝ տիեզերքում սարքավորումները լիցքավորելու համար, և Երկրի վրա թեթև դյուրակիր լիցքավորիչների ստեղծումը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am