spot_imgspot_img

Արևային վահանակներ են տեղադրվել Բատկեն շրջանի «ՆԵՍԿ» ԲԸ–ի տանիքին

Արևային վահանակներ են տեղադրվել Բատկեն շրջանի «ՆԵՍԿ» ԲԸ էլեկտրացանցային ձեռնարկության տանիքին: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է 24.kg–ն:

Ըստ նախարարության տվյալների՝ դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 150 կիլովատ: Դրանցից 75 կիլովատն արդեն իսկ շահագործման է հանձնվել, 35 կիլովատն օգտագործվում է ձեռնարկության ներքին կարիքների համար, իսկ մնացած 40 կիլովատը մատակարարվում է կենտրոնական էլեկտրացանցին:

Նախագիծն իրականացվել է Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգախնայողության և վերականգնվող աղբյուրների զարգացման բարեփոխումների շրջանակներում:

Նաև հաղորդվում է, որ Սուլյուկտայի շրջանի էլեկտրացանցային ձեռնարկությունն է միացել այդ նախաձեռնությանը: Մասնաճյուղի շենքում տեղադրվել են 50 կիլովատ հզորությամբ արևային վահանակներ: Նշվում է, որ «ՆԵՍԿ» ԲԸ-ն նախատեսում է ընդլայնել արևային վահանակների տեղադրման նախագծերը Բատկեն շրջանի այլ տարածքներում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am