spot_imgspot_img

ԱՄՆ-ի Կոլորադոյում մեկնարկել է լողացող արևային տրեկերի առաջին փորձնական նախագիծը

ԱՄՆ-ում լողացող արևային էլեկտրակայանի առաջին նախագիծն է մեկնարկել Կոլորադոյում: Այն մշակվել է Noria Energy-ի կողմից: 50 կՎտ հզորությամբ Aurea Solar կայանը կգործի Գոլդեն քաղաքում, գրում է Habr.com–ը: Այն կօգտագործի տրեկերներ և էլեկտրաէներգիա կմատակարարի Fairmount ջրամբարի տեղական ջրամատակարարման ընկերություններին, որոնք պատկանում և շահագործվում է Consolidated Mutual Water Company (CMWC) կողմից:

Համակարգը կառուցված է Noria ընկերության նոր AquaPhi լողացող արևային էլեկտրակայանի տեխնոլոգիայով: Ի տարբերություն սովորական լողացող արևային վահանակների, որոնք ստատիկ են, AquaPhi-ի տեղադրումները հետևում են արևի ուղղությանը: Այս ունակությունը մեծացնում է էներգիայի արտադրությունը 10-20%-ով: AquaPhi-ն կարող է ավելացվել նոր նախագծերին կամ արդիականացվել առկա լողացող արևային էլեկտրակայանների վրա:

Լողացող արևային էլեկտրակայանները ուշադրություն են գրավում իրենց ծախսարդյունավետության համար, իսկ ջրամատակարարման ընկերությունների համար դրանք առաջարկում են կրկնակի առավելություն՝ առկա ջրամբարներում մաքուր էներգիա արտադրելու և գոլորշիացման պատճառով ջրի կորուստը նվազեցնելու համար:

«Golden» փորձնական նախագիծը ԱՄՆ-ում առաջինն է, որն օգտագործում է ջրի վրա բարձր արդյունավետությամբ արևային հետևողական համակարգ: Ֆեյրմաունթի ջրամբարում համակարգը կաշխատեցնի պոմպեր, որոնք կարգավորում են հաճախորդներին ուղղված ջրի հոսքը։ «Այս նախագիծը հիանալի հնարավորություն է ոչ միայն էներգիա արտադրելու և խնայելու, այլ նաև ջրամատակարարումը բարելավելու համար նվազեցնելով գոլորշիացման պատճառով ջրի կորուստը», — ասաց CMWC-ի ջրային ռեսուրսների ղեկավար Ջարոդ Ռոբերտսը։

Noria–ն համագործակցում է GRID Alternatives ոչ առևտրային կազմակերպության հետ, որը ապահովում է վերականգնվող էներգիայի հասանելիություն և ուսուցում, և Hazelett Marine-ի հետ, որը տրամադրում է լողացող արևային էլեկտրակայանների համար խարսխման լուծումներ։

Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին և դա կօգնի CMWC-ին կատարել իր առաքելությունը, այն է Դենվերի մեծ տարածքում ավելի քան 100,000 հաճախորդներին մաքուր ջուր մատակարարելը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am