spot_imgspot_img

Լատվիայի ամենամեծ արևային էներգիայի պարկը՝ Վարմեն, բացվել է

Լատվիայի ամենամեծ արևային էներգիայի պարկն է բացվել  Կուլդիգա նահանգի Վարմե շրջանում: Սա նաև Լատվիայի բարձրավոլտ փոխանցման ցանցին միացված առաջին նմանատիպ նախագիծն է, գրում է Լsm.lv–ն: Պարկը բացվել է Լիտվայում գրանցված Ignitis Renewables ընկերության կողմից: Պարկի ընդհանուր հզորությունը 94 մեգավատ է, այսինքն նույնքան էներգիա, որքան տարեկան սպառում են լատվիական տնային տնտեսությունների 4%-ը:

Վարմե պարկը գտնվում է 110 հեկտար տարածքի վրա, որտեղ տեղակայված են ավելի քան 156000 արևային վահանակներ: Նախագծի ընդհանուր ներդրումը կազմել է մոտավորապես 66 միլիոն եվրո: Ավելի քան 10 նման արևային կայաններ, որոնք ներկայումս մշակման փուլում են, առաջիկա տարիներին կմիանան բարձրավոլտ փոխանցման ցանցին։

Ignitis Renewables ընկերությունը նախատեսում է աջակցել տեղական համայնքներին արևային կայանի ողջ կյանքի ընթացքում՝ մոտավորապես 30 տարի։ Առաջին նախագծերն արդեն իսկ իրականացվել են, և ընկերությունը տարածաշրջանում ներդրել և շարունակում է ներդնել ավելի քան 640,000 եվրո, որը նախատեսված է տեղական ենթակառուցվածքների բարելավման համար, ներառյալ ճանապարհների սպասարկումը, ասֆալտի վերականգնումը և ոռոգման համակարգերը։

Ներկայումս Լատվիայում արևային էներգիայի արտադրության հզորությունը կազմում է մոտավորապես 1000 մեգավատ։ Կլիմայի և էներգետիկայի նախարարության տվյալներով դա կազմում է արևոտ եղանակին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը։ Արդյունաբերության մասնագետները շեշտում են, որ շուկան աստիճանաբար հագեցվում է, և ուշադրությունը պետք է կենտրոնացվի այլ արտադրության մեթոդների, ինչպես նաև՝ կուտակման համակարգերի վրա։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am