spot_imgspot_img

Մեծ Բրիտանիան անցնում է մաքուր էներգիայի համակարգի

Մեծ Բրիտանիան անցնում է մաքուր էներգիայի համակարգի՝ նախատեսելով մինչև 2030 թվականը ստեղծել շուրջ 400 հազար նոր աշխատատեղ։ Կառավարությունը հրապարակել է ազգային ծրագիր, որը միտված է վերականգնվող էներգետիկային անցմանը։ Ծրագրի շրջանակում առաջնային են ճանաչվել մասնագիտություններ՝ ինչպես էլեկտրիկներ, խողովակագործներ, սանտեխնիկներ և եռակցողներ, որոնց իշխանությունները խոստանում են բարձր վարձատրություն և արժանապատիվ աշխատանքային պայմաններ։

Մաքուր էներգիայի ներքո ներառվում են ատոմային, քամու, արևային և հիդրոէլեկտրակայանները, որոնց կառուցումն ու սպասարկումը պահանջելու է մեծ թվով որակյալ մասնագետներ։ Զեկույցի համաձայն՝ մինչև 2030 թվականը սանտեխնիկների քանակը պետք է կրկնապատկվի, իսկ եռակցողների թիվը՝ եռապատկվի՝ ոլորտի աճող պահանջարկը բավարարելու համար։

«Մեր ծրագրերը կօգնեն ստեղծել այնպիսի տնտեսություն, որտեղ մարդիկ ստիպված չեն լինի լքել հայրենի քաղաքները՝ արժանապատիվ աշխատանք գտնելու համար», — հայտարարել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդը։ — «Կառավարության հավատարմությունը մաքուր էներգիայի գաղափարին հնարավորություն կտա երիտասարդ սերնդին մեր արդյունաբերական կենտրոններում ստանալու լավ վարձատրվող և կայուն աշխատանք՝ սկսած սանտեխնիկներից մինչև էլեկտրիկներ ու եռակցողներ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am