spot_imgspot_img

Արևային էներգիան դարձել է աշխարհի ամենահզոր էներգետիկ աղբյուրը

Bloomberg-ի տվյալներով՝ 2015–2024 թվականների ընթացքում արևային էլեկտրակայանների համաշխարհային տեղադրված հզորությունը տարեկան միջինում աճել է 28 տոկոսով, և 2016 թվականից այս ցուցանիշը գերազանցում է էներգետիկ ոլորտի ցանկացած այլ տեխնոլոգիայի աճի տեմպերը։

2024 թվականին արևային էլեկտրակայանների ընդհանուր տեղադրված հզորությունը հասել է 2,3 տերավատտի՝ գերազանցելով ածխային էլեկտրակայանների հզորությունը, որը կազմել է 2,2 տերավատտ։ Այսպիսով, առաջին անգամ պատմության մեջ արևային էներգիան առաջ անցավ ածխից՝ դառնալով աշխարհի ամենահզոր էներգետիկ աղբյուրը։

Bloomberg-ի կանխատեսմամբ՝ այս միտումը կշարունակվի առաջիկա տարիներին։ Ըստ հաշվարկների՝ մինչև 2035 թվականը արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունը, ներառյալ շենքերի տանիքներին տեղադրված արևային վահանակները, կաճի գրեթե հնգակի և կհասնի 10,9 տերավատտի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am