Չնայած Ռուսաստանում արևային էներգիան մեծամասամբ շքեղություն է, քանի որ դրա վրա չի կարելի հույսը դնել ամբողջ տարվա ընթացքում, իսկ արդյունավետությունը խիստ կախված է եղանակային պայմաններից, այդ ոլորտում հետազոտությունները շարունակվում են։ «Նորիլսկ Նիկել»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերությունը, NUST MISIS-ի հետ համագործակցությամբ, մշակել է կիսաթափանցիկ արևային վահանակների նախատիպեր, որոնք նախատեսված են աշենքերի ապակե ֆասադներում, տանիքներում և նույնիսկ պատուհաններում ինտեգրելու համար, գրում է overclockers.ru–ն։
Մշակողների խոսքով իրենց կիսաթափանցիկ արևային վահանակները փոխանցում են լույսի 70%-ը, մինչդեռ մնացած 30%-ը արտադրում է էլեկտրաէներգիա։ Սա ստեղծում է եռակողմ, օգտակար էֆեկտ. արտադրվում է էներգիա, հանդիսանում է դեկորացիա՝ որպես թափանցիկ ապակի և արտացոլում է որոշակի ջերմային ճառագայթում նվազեցնելով ներքին կլիմայի կառավարման համակարգերի բեռը։
«Նորիլսկ Նիկելը» պնդում է, որ այդ վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրից կարելի է ստանալ մինչև 150 վատտ էլեկտրաէներգիա։ Բնականաբար, այդ ցուցանիշը համապատասխանում է իդեալական եղանակային պայմաններին և արևի լույսի ուղիղ անկյան տակ ընկնելուն, իրականում այդ արժեքը շատ ավելի ցածր կլինի։
Պանելների դիմացկունության փորձարկումները շուտով կսկսվեն փորձնական գործողության շրջանակներում։ Հիպոթետիկորեն, իհարկե, տեխնոլոգիան գրավիչ է, կարելի է պատկերացնել, թե որքան էլեկտրաէներգիա կարտադրեն Մոսկվա Սիթիի երկնաքերները՝ իրենց գրեթե ամբողջությամբ ապակե ֆասադներով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am

