spot_imgspot_img

Իրաքում արևային էլեկտրակայանը առաջին անգամ միացրել են ազգային էներգամատակարարման համակարգին

Ntdtv.ru-ն գրում է, որ արևային մարտկոցները ծածկել են Հյուսիսային Իրաքի անապատի մի մեծ տարածք: Դա արևային էլեկտրակայան է, որն իր մեջ ներառում է ավելի քան 3700 վահանակ և արտադրում է մոտ 2 մեգավատ էլեկտրաէներգիա։ Ի տարբերություն Իրաքի այլ նմանատիպ նախագծերի, այն միացված է ազգային էլետրացանցին։

«Այս կայանը միացված է ողջ տարածաշրջանի ցանցին տեղում տեղադրված հատուկ սնուցող սարքի միջոցով։ Այն էլեկտրաէներգիա է մատակարարում համալսարանին և որոշ այլ վայրերի՝ ջրային համակարգերի և հիվանդանոցների», — պատմել է ինժիներ Ազադ Իսմեթը:

Բայց կա մեկ խնդիր, որը մշտական ​​ուշադրություն է պահանջում, և դա ավազն ու փոշին է։ Փոթորիկներից հետո դրանք արագորեն ծածկում են վահանակները՝ փակելով արևը, որը նշանակում է, որ վահանակների մակերեսները պետք է մշտապես մաքրվեն։

«Քրդստանում և Իրաքում եղանակը փոշոտ է, հատկապես վերջին ամիսներին։ Իսկ փոշու քանակն այս տարի շատ ավելի շատ է, քան նախորդ տարի»,- բացատրել է ինժեները։

Կայանը արտադրում է Դահուկի էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն երկու տասներորդը: Բայց ծրագրեր կան դրա հզորությունը հասցնել մինչև 10 մեգավատտի։

«Մեզ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ մեր համալսարանական աշխատանքի համար ցերեկային ժամերին։ Երեկոյան և գիշերը դա անհրաժեշտ չէ։ Այսպիսով, այս նախագիծը հարմար է այն վայրերի համար, որտեղ գիշերը լույսի կարիք չկա», ասել է ինժիներ Խավար Հազիմը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ ԵՄ-ն փորձում է խթանել մաքուր էներգիան ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաև այլ տարածաշրջաններում։