spot_imgspot_img

Տանիքի վրա տեղադրվող արևային վահանակները կարող են արտադրել 30%-ով ավելի շատ էներգիա. Ի՞նչ է անհրաժեշտ

Հարավկորեական Dongkuk CM ընկերությունը թողարկել է գունավոր պողպատե տանիքի թերթեր, որոնք պարունակում են երկերեսանի արևային վահանակներ: Այս ծածկույթի գերբարձր անդրադարձունակությունը թույլ է տալիս ավելացնել էներգիայի արտադրությունը։ Նոր տանիքի նյութը հիմնված է Soft-GLX եռակի կոռոզիադիմացկուն ծածկույթի արտոնագրված տեխնոլոգիայի վրա և մոտ 30%-ով մեծացնում է երկերեսանի արևային վահանակների էներգիայի արտադրության արդյունավետությունը։ Այս մասին հայտնել է pv ամսագիրը, գրում է focus.ua–ն։

Արտադրողի տվյալներով Dongkuk CM Solar Element գունավոր պողպատե թերթը ապահովում է 80-85 տոկոս ընդհանուր արեգակնային անդրադարձունակություն, մինչդեռ «ստանդարտ» նյութերի մոտ դա 50-60։ Դոնգկուկի CM պողպատե թերթերը, ինչպես նաև նշվում է, ունեն ավելի բարձր կոռոզիոն դիմադրություն, քան ստանդարտ ցինկ-ալյումինե պողպատե ծածկույթները։ Ներկի շերտը վերջիններիս որակը պահպանում է 20 տարի, մինչդեռ նոր ծածկույթի շերտը ծառայում է 30 տարի։

Ընկերությունը բացատրել է, որ այդ ծածկույթը դիմացկուն է իր երկշերտ կառուցվածքի շնորհիվ, որը բաժանում է պողպատե թերթի առջևի մասը, և որը ստանում է արևի լույս՝ հետևի մասից, որտեղ կիրառվում է ապակի։

«Այս բարձրակարգ նոր սերնդի նյութը հպարտանում է բացառիկ անդրադարձունակությամբ և կոռոզիոն դիմադրողականությամբ նույնիսկ ծայրահեղ պայմաններում, և կարող է նաև հասնել էներգախնայողության այնպիսի էֆեկտների, ինչպիսիք են տանիքի սառեցումը, որտեղ տանիքի ջերմաստիճանը նվազում է անդրադարձունակության աճին զուգընթաց», — ասել է Չոյ Վու-չանը՝ Դոնգկուկի տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am