spot_imgspot_img

Ռուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) գիտնականները ստեղծել են հուսալի արևային վահանակներ տիեզերքի համար, որոնք «ինքնաբուժվում» են ֆոնային ճառագայթման ազդեցությունից հետո, վերջերս հայտարարել է ՌԳԱ նախագահ Գենադի Կրասնիկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է e-cis.info–ն։

«Մենք ընդլայնում ենք մեր խմբավորումը տիեզերքում։ Դրանք էներգիայի կարիք ունեն, և սովորաբար օգտագործվում են սիլիցիումային արևային մարտկոցներ… դրանք թանկ են, բայց ամենակարևորը այն է, որ ժամանակի ընթացքում քայքայվում են ֆոնային ճառագայթման ազդեցության տակ։ Մեր ստեղծած արևային վահանակները, նախ, ավելի էժան են, և երկրորդ՝ ունեն նույն արդյունավետությունը, ինչ սիլիցիումայինները՝ 27%։ Բայց ամենակարևորը, դրանք ունեն ինքնավերականգնման մեխանիզմ, ապացուցված մեխանիզմ, որը վերականգնում է ճառագայթման պատճառած վնասը։ Այսպիսով, դրանք ավելի քան 100 անգամ ավելի հուսալի են», — ասել է Կրասնիկովը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am