spot_imgspot_img

Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը

Հարվարդի համալսարանի ինժեներները մշակել են արևային սարք, որն ընդունակ է ավտոմատ կերպով փոխանցվել էլեկտրաէներգիայի արտադրությունից ջերմության ստացման՝ կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից:

Այս մշակումը հիմնված է պարզ բաղադրիչների վրա և չի պահանջում էլեկտրոնիկա կամ կառավարման համակարգեր: Տաք եղանակին կայանքը գեներացնում է էլեկտրաէներգիա, իսկ ցուրտ պայմաններում՝ ուղղում է արևային էներգիան շինությունների տաքացմանը: Համակարգի հիմնական տարրը Ֆրենելի ոսպնյակն է, որը կենտրոնացնում է արևի լույսը: Ոսպնյակի վերևում տեղադրված է ջրով լցված հերմետիկ խցիկ, իսկ ներքևում՝ ֆոտոէլեկտրական տարր: Բարձր ջերմաստիճանի դեպքում ջուրը գոլորշու տեսքով է, ինչը թույլ է տալիս ոսպնյակին կենտրոնացնել լույսը արևային մարտկոցի վրա և արտադրել էլեկտրաէներգիա:

Ջերմաստիճանի նվազման դեպքում ջրային գոլորշին խտանում է՝ փոխելով համակարգի օպտիկական հատկությունները. լույսը դադարում է կենտրոնանալ և ուղղվում է դեպի շենքի ներսը, որտեղ վերածվում է ջերմության: Այսպիսով, սարքն առանց մարդու միջամտության ավտոմատ կերպով վերաբաշխում է արևային էներգիայի հոսքը. տաք պայմաններում՝ էլեկտրաէներգիա, իսկ ցուրտ պայմաններում՝ ջերմություն ստանալու համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am