spot_imgspot_img

Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին

Ըստ բրիտանական Ember վերլուծական կենտրոնի զեկույցի՝ 2023 թվականի ապրիլին աշխարհում քամու և արևի էներգիայի արտադրության ընդհանուր ծավալն առաջին անգամ գերազանցել է գազից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալին։ Այդ ամսին քամու և արևի էներգիային բաժին է ընկել համաշխարհային արտադրության 22%-ը, մինչդեռ գազին՝ 20%-ը։

Վերլուծաբանները նշում են, որ սա ոչ թե ժամանակավոր երևույթ է կամ Մերձավոր Արևելքի հակամարտություններով պայմանավորված վառելիքի գների աճի հետևանք, այլ լայն գլոբալ միտում։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումն օգնում է երկրներին նվազեցնել կախվածությունը գազի ներկրումից։

Ember-ի փորձագետ Կոստանտա Ռանգելովայի խոսքով՝ էներգետիկ ճգնաժամը մեծացրել է կանաչ էներգիայի տնտեսական գրավչությունը և դրա ներդրման քաղաքական անհրաժեշտությունը։ Ապրիլ ամիսն ավանդաբար բարենպաստ է վերականգնվող էներգիայի համար, քանի որ Հյուսիսային կիսագնդի գարնանային պայմանները նպաստում են բարձր արտադրողականությանը։

Քամու և արևի էներգիայի համաշխարհային արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 13%-ով։ Ամենամեծ աճը գրանցվել է Մեծ Բրիտանիայում (+35%), Չիլիում (+24%), Ավստրալիայում (+17%), Չինաստանում (+14%), Եվրամիությունում (+13%), ԱՄՆ-ում (+8%) և Բրազիլիայում (+4%)։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am