spot_imgspot_img

Մեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը

Սինգապուրի ազգային համալսարանի հետազոտողները մշակել են արևային մարտկոցների արդյունավետությունը բարձրացնելու նոր եղանակ։ Տեխնոլոգիան կօգնի արագացնել արևային էներգիայի զարգացումը և արևային վահանակները դարձնել ավելի առևտրային առումով մատչելի, գրում է 4pda.to–ն։

Հատուկ մոլեկուլի ավելացումը բարելավել է պերովսկիտային և սիլիցիումային շերտերից բաղկացած տանդեմ արևային մարտկոցների աշխատանքը և կայունությունը։ Խոսքը 2-մերկապտոբենզոթիազոլի մասին է, որը խառնվել է պերովսկիտային շերտին արտադրության ընթացքում բյուրեղացման գործընթացը վերահսկելու համար։ Արդյունքում, գիտնականները կարողացել են ստեղծել 32.76% արդյունավետությամբ արևային մարտկոցներ։

Տեխնոլոգիան նաև կբարձրացնի վահանակների երկարակեցությունը։ 1700 ժամ աշխատելուց հետո նման մարտկոցները պահպանել են իրենց սկզբնական արդյունավետության 91%-ը։ Գիտնականները կարծում են, որ սա կօգնի ստեղծել ավելի էժան հաջորդ սերնդի արևային մարտկոցներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am