Rambler.ru-ն գրում է, որ The Economic Times-ը հայտնում է, որ Հնդկաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ լողացող էլեկտրակայանը։ Ջրի վրա տեղադրված արևային մարտկոցները կստեղծեն մինչև 600 ՄՎտ էլեկտրաէներգիա արևի լույսից և ջրի գոլորշիացումից։
Նախագիծը, որը կոչվում է Omkareshwar Floating Solar, կիրականացվի երկու փուլով:
Առաջին փուլում կապալառուները նախատեսում են շահագործման հանձնել 278 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի երեք բլոկը։
Երկրորդում, որի համար կապալառու դեռ չի գտնվել, շահագործման կհանձնվեն մնացած արեգակնային պանելները, որոնք կարտադրեն ավելի քան 300 ՄՎտ էներգիա։ Ծրագրի արժեքը գնահատվում է 378,7 միլիոն դոլար (30 միլիարդ հնդկական ռուփի):