spot_imgspot_img

Բարի ցանկությունները վերածել իրականության. արևային էներգիայի հրամայականը

Տպավորություն է, թե Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրներով առավել շատ հետաքրքրված են միջազգային կառույցները, քան Հայաստանի գործող իշխանությունները։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը հարցազրույց է տվել և հայտարարել, թե վերականգնվող էներգիան բանկի ռազմավարության հիմքն է Հայաստանի համար։

Ըստ ՎԶԵՊ նախագահի՝ 2019 թվականից ի վեր իրենք աջակցում են մինչև 105 մվտ արևային հզորության կայանների տեղադրմանը և պարտավորվել են ֆինանսավորել առաջին կոմունալ մասշտաբի արևային կայանը։

Տիկնոջ խոսքով վերջին մի քանի տարիների ընթացքում կառավարությունը նաև բարելավել է պետություն-մասնավոր գործընկերության օրենքը։

«Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել այս նախաձեռնություններին, որոնք անշուշտ կբարձրացնեն երկրի էներգետիկ անկախությունը և կնպաստեն մասնավոր հատվածի աճին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»,— ասել է բանկի նախագահը։

Մեծ առումով այս հայտարարությունը ընդամենը բարի ցանկությունների արտահայտում է։

Իրականում Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի արևային էներգիայի կիրառման առումով, և առայժմ գործուն և արդյունավետ քայլեր չեն արվել այդ ուղղությամբ։

Մի երկիր, որտեղ կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», բարդ է խոսել արևային էներգիայի միջոցով էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորության մասին։

Գործող իշխանություններն էլ, կարծես թե, առանձնապես շահագրգռված չեն արագացնել արևային էներգիայի կայանների ստեղծման գործընթացը՝ չգիտակցելով, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տնտեսական ծանր իրավիճակում արևային էներգիայի կիրառումը կարող է լուրջ արդյունքներ ապահովել Հայաստանի թե՛ տնտեսության և թե՛ էներգետիկ անվտանգության համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  Info@solaron.am