spot_imgspot_img

Հնդկաստանը մեգանախագիծ է սկսում արևային էներգիայի ոլորտում

Հնդկաստանը նախատեսում է երկրի արևային հզորությունը եռապատկել և պարտավորվել է կառուցել աշխարհի ամենահզոր արեգակնային կայանը:

4000 մվտ անվանական հզորության կայանը համադրելի է լրիվ չափի միջուկային 4 ռեակտորների հետ, և այս մեգանախագիծը իրականացվելու է 77 քառակուսի կմ տարածքի վրա, ավելի մեծ, քան Մանհեթեն կղզին։ Ծրագրի իրականացումը ահռելի ֆինանսական օգուտներ կտա Հնդկաստանին։

Այս պահին 1.3 միլիարդ բնակչությամբ այդ երկրում գյուղաբնակների գրեթե կեսից ավելին զրկված է էլեկտրականություն ունենալու «շքեղությունից», իսկ նման կայանի կառուցումը առնվազն այդ անձանց կեսից ավելիին կապահովի էլեկտրականությամբ։ Աշխարհի բազմաթիվ խոշոր երկրներ այլևս մի կողմ են դնում ատոմակայաններ և ջերմաէլեկտրակայաններ կառուցելու ծախսատար պրոցեսները և ամբողջ թափով լծվում են արևային էլեկտրակայանների կառուցման աշխատանքին։

Ոչ այսպիսի ահռելի չափերի, սակայն բավականին մեծ արևային էլեկտրակայաններ կառուցելու հնարավորություններ ունի նաև Հայաստանը։ Մեր տարածքի ռելիեֆն այնպիսին է, որ կարելի է առանց վնասելու ծառապատ կամ գյուղատնտեսական նշանակության հողերը, մի քանի հատվածներում հսկայական արևային էլեկտրակայաններ կառուցել։

Ավելին, հնարավոր է նույնիսկ բավական լուրջ էլեկտրակայան կառուցել Սևանա լճի մի հատվածում՝ հենց ջրի վրա։ Դա թույլ կտա Հայաստանին ապահովել առնվազն իր էներգետիկ անկախությունը, նույնիսկ որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան կամ Իրան՝ այդ կերպ ապահովելով իր կարիքները։

Իհարկե, այն ինչ նշում ենք ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև մի երկրում, որտեղ կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», դեռ վաղ է խոսել արևային էներգիայի ռազմավարական զարգացման մասին։

Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ահռելի աշխատանք ունի գրեթե զրոյական վիճակից արևային էներգիայի արտադրություն սկսելու համար։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  Info@solaron.am