spot_imgspot_img

Ճապոնուհին 10 տարի է չի վճարում էլեկտրաէներգիայի համար և այն ինքն է արտադրում

Newizv.ru-ն գրում է, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի 62-ամյա բնակչուհի Չիկակո Ֆուջին 10 տարի է ոչ մի իեն չի ծախսել էլեկտրաէներգիայի վարձերը վճարելու վրա, նա ինքն է այն արտադրում։

Ճապոնուհին պնդում է, որ իրեն դուր է գալիս նման ապրելակերպը: Ինչ-որ պահի շոգի պատճառով նա մտածել է հրաժարվել նման խնայողությունից, սակայն հիմա, համաշխարհային էներգետիկ ճգնաժամի հետ կապված, որոշել է առայժմ հետաձգել դա։

 «Ես սկսեցի այսպես ապրել 2011 թվականի Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից հետո: Աղետից կարճ ժամանակ անց այստեղ մի քանի հանկարծակի հոսանքազրկումներ եղան։ Որոշեցի, որ պետք է ինքս էլեկտրաէներգիա ստանամ ու արևային մարտկոց տեղադրեցի»։

Այսօր նա իր պատշգամբում ունի չորս արևային մարտկոց, որոնցով կարելի է ստանալ մոտ 1000 վտ, որպեսզի երեկոյան լույսերը միացնի և քիչ քանակությամբ էլեկտրական սարքեր օգտագործի, մանավանդ որ Ֆուջին ո՛չ լվացքի մեքենա ունի, ո՛չ օդորակիչ, ո՛չ փոշեկուլ, ո՛չ աուդիո կենտրոն, նույնիսկ հեռուստացույց:

Բացի այդ, երբ դրսում անձրև է գալիս, նա ոտնակով պտտեցնում է մարզական հեծանիվը, ինչը կրկնակի օգտակար է առողջության համար և էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը բավարար է երեք ժամը մեկ լամպը միացնելու համար։

Ավելին, պարզ օրերին Ֆուջին կերակուրը տաքացնում է արևի տակ սև տապակների մեջ, իսկ տորթ թխելու կամ բրինձ պատրաստելու համար նա օգտագործում է արևային կաթսա, օրինակ հավի կրծքամիսը մեկուկես ժամում պատրաստ է լինում։ Ամպամած օրը նա սովորական մոմեր է օգտագործում տաքանալու համար։ Վերջերս Ֆուջին գնել է նաև փոքր սառնարան, որն աշխատում է արևային մարտկոցներով։

Իհարկե, Ռուսաստանի շրջանների մեծ մասի համար նման կյանքը դժվար թե հնարավոր լինի, քանի որ Տոկիոն արդեն իսկ գտնվում է մերձարևադարձային գոտում, և այնտեղ ավելի շատ արև կա, բայց շուտով տեխնոլոգիաները հնարավորություն կտան երկրի յուրաքանչյուր բնակչի օգտագործել իր արտադրած այնքան էներգիան, որքան նրան անհրաժեշտ է:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  Info@solaron.am