spot_imgspot_img

Նոր՝ սուբսիդավորվող վարկատեսակ՝ արևային վահանակների շուկայում. ո՞ր դեպքում է տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորվում

2017 թ.-ին բիզնեսի համար նախատեսված արևային կայանների հզորության սահմանաչափը 300 կիլովատտ էր, 2018, 2019 թթ. հատվածում՝ 500, իսկ 2022 թ. մայիսի 5-ից սահմանաչափն իջեցվեց 500-ից 150 կիլովատտի: Մեծ բիզնեսները, որոնք, բնական է, ունեն հոսանքի հսկայական ծախս, այդ ողջ ծախսը փակող արևային կայան չեն կարող տեղադրել: «Սա որոշակիորեն վատ ազդեցություն ունեցավ ոլորտի վրա: Դրանից հետո կառավարությունը որոշեց՝ որպեսզի շուկայում որոշակի աշխուժացում լինի և արևային կայանների թիվն էլ ավելանա, սուբսիդավորել  վարկատեսակներ, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար ևս: Ստացվում է, որ կառավարությունը բիզնեսի համար նախատեսված արևային կայանների փոփոխություններից հետո որոշեց ակտիվություն մտցնել տնային տնտեսությունների, անհատների համար նախատեսված արևային կայանների հայկական շուկայում: Դրա համար սուբսիդավորում է վերոնշյալ վարկատեսակը, որը նախատեսված է էներգախնայող վերանորոգում իրականացնելու համար»,-Past.am-ի հետ զրույցում ասում է «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը: Մանրամասնում է՝ 14 տոկոսանոց վարկը սուբսիդավորում է հետևյալ կերպ. «Երևանում փաստացի տոկոսադրույքը կկազմի 5 տոկոս, այսինքն՝ 9 տոկոսը սուբսիդավորվում է, այլ քաղաքաներում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ 0 տոկոս, այս դեպքում տոկոսադրույքը ամբողջությամբ է սուբսիդավորում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Շեշտում է՝ հիմա Հայաստանում դժվար է գտնել տարեկան 0-5 տոկոս փաստացի տոկոսադրույքով վարկեր:

Հայրապետյանն ասում է՝ վարկատեսակը բավականին մեծ աշխուժություն է մտցրել շուկայում, հատկապես սովորական բնակիչների համար: «Տեղեկացնում ենք, որ սուբսիդավորվող վարկատեսակ կա, սա բոլոր ժամանակների ամենահարմար հնարավորությունն է ունենալ սեփական արևային կայան՝ առանց կանխիկ գումարի, վարկատեսակով, որը ունի նման ցածր տոկոսադրույքներ: Շուկայում ակտիվությունը բավականին բարձրացել է, մարդիկ հետաքրքրվում են, կարծում ենք՝ դա իր դրական հետքն ունենալու է այս շուկայի վրա և միանշանակ զարգացում է լինելու, հատկապես այս դեպքում, երբ առանձնահատուկ միջոցներ պետք չեն արևային կայան ունենալու համար:

Տեսեք՝ արևային կայանը նախատեսված է հոսանքի ծախսը տարեկան կամ ամսական կտրվածքով զրոյի հասցնելու համար: «SolarՕn»-ը արևային կայաններ է նախագծում և առաջարկում իր հաճախորդներին, որպեսզի տեղադրեն դրանք և այլևս հոսանքի գումար չվճարեն: Այսինքն՝ արևային կայանն արտադրի այնքան հոսանք, որքան սպառում է հաճախորդը տարեկան կտրվածքով: Ի՞նչ է ստացվում սուբսիդավորված վարկատեսակով արևային կայան տեղադրելու դեպքում: Ամսական բանկային վճարը կազմում է ավելի քիչ, քան ամսական միջին ծախսը, որը հաճախորդը վատնում էր հոսանքի համար: Օրինակ՝ սպառողն ամսական 20 հազար դրամ հոսանքի գումար էր վճարում, բայց հիմա հնարավոր է տեղադրել արևային կայան սուբսիդավորված վարկատեսակով, ամսական վճարել 16-18 հազար դրամ՝ ուղղված վարկի մարմանը, ավելի քիչ, քան միջին ամսական վճարումն է հոսանքի համար, և ունենալ սեփական արևային կայան:

Վարկատեսակը 5-7 տարի մարման ժամկետով է, շատ կարևոր է, որ արևային կայանը որակյալ լինի, որպեսզի վարկի մարման և ավելի ժամանակահատվածում դրա հետ որևէ խնդիր չառաջանա: «SolarՕn»-ն առաջարկում է արևային կայաններ, վահանակների համար տրամադրում է 15, իսկ փոխակերպիչի համար՝10 տարվա գործարանային երաշխիք: Այդ ընթացքում որևէ խնդրի առաջացման դեպքում, ինչը շատ քիչ հավանական է, այն փոխարինում ենք: Մեր ընկերության առաջարկած նման երաշխիքները ևս վստահություն են ներշնչում: Ստացվում է, որ մարդիկ կարող են վարկ վերցնել, չանել որևէ ներդրում, վճարել բանկին ավելի քիչ գումար, քան վճարում են հոսանքի համար և ունենալ արևային որակյալ կայան, որը 30 և ավելի տարի ծառայելու է իրենց»,-եզրափակում է «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավարը:

Լուսինե Առաքելյան