Ժամանակին գիտական ֆանտաստիկա համարվող տիեզերքում արևային էներգիայի հավաքման տեխնոլոգիան մաքուր, մատչելի էներգիայի գլոբալ առաքումների համար ավելի ու ավելի իրական է դառնում։ Իր նախագծերից մեկում՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբն աշխատում է մոդուլային նավերի համաստեղության ստեղծման վրա, որը կարող է հավաքել արևային էներգիան, վերածել այն էլեկտրականության, ապա՝ անլար կապի միջոցով փոխանցել երկրի վրա գտնվող ցանկացած վայր , որտեղ անհրաժեշտ է։
Արևային էներգիայի հավաքման գաղափարը և այն տիեզերքից երկիր ուղարկելը սկսել է ուսումնասիրվել դեռևս 1960- ականներին։ Դեռևս տասնամյակներ են պետք այս ծրագիրն իրականություն դարձնելու, սակայն առաջատար գիտնականները ողջ աշխարհում նորանոր մեթոդներ են փնտրում հնարավոր բոլոր միջոցներով մաքուր էներգիա ստանալու համար՝ գիտակցելով, թե ինչ ահռելի նշանակություն ունի մաքուր և վերականգնվող էներգիայի արտադրությունը մարդկության ապագայի համար։ Խնդիրը ոչ այնքան էներգետիկ տիրույթում է, որքան՝ կլիմայական փոփոխությունների։
Արտանետվող գազերի կրճատումների, մարդկության կյանքը և կեցությունն ավելի հարմարավետ և առողջ դարձնելու մեջ, հատկապես այն պայմաններում, երբ մոլորակի բնակչությունը հասել է 8,5 միլիարդի և շարունակում է անխափան աճել։ Հայաստանը, ցավոք, չափազանց հետ է մնում տեխնոլոգիական և գիտական առումով ոչ միայն առաջատար պետություններից, այլև նույնիսկ զարգացման նույն մակարդակի վրա գտնվող չափից շատ երկրներից։
Մեր երկիրը հետ է մնում նաև արևային էներգիայի արտադրության առումով, առայժմ ընդամենը միայն արևային վահանակներից ենք կարողանում արևային էներգիա ստանալ, այն էլ մեր երկրում այդպիսի վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», մնացած ամեն ինչը դեռևս կենացների մակարդակում է, իսկ իշխանությունների հռչակած վերականգնվող և արևային էնոերգիայի զարգացման հայեցակարգերը մնացել են թղթի վրա։
Տաթև Հախնազարյան