Gazeta.cz-ն գրում է, որ Չեխիայում նոր բնակարաններ և տներ պետք է կառուցվեն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ զրոյական CO2 արտանետումներով և պարտադիր արևային մարտկոցներով։
Դա պահանջում են շենքերի էներգաարդյունավետության նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտնելու Եվրամիությունում։ 2028 թվականից բոլոր նոր հասարակական շենքերը պետք է հավաստագրվեն որպես CO2-ի զրո արտանետողներ: Նման պահանջները կկիրառվեն ինչպես բնակելի շենքերի, այնպես էլ կոմերցիոն և գրասենյակային շենքերի վրա: Այդ նպատակներին հասնելու համար շինարարական ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն ավելի լավ շինանյութերի և ավելի լավ տեխնոլոգիաների մեջ:
Շինարարական ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ Իրժի Նուզան չի թաքցնում իր թերահավատությունը և քննադատում է Եվրամիության պահանջները, հատկապես ժամկետների հետ կապված։ «Ես չեմ ասում, որ մենք դա չպետք է անենք, բայց շինարարությունը շատ էներգատար ոլորտ է: Նման վերջնագիր դնել այն ժամանակ, երբ մենք լուծում ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են թանկ էներգիան, նյութերի պակասը, իմ կարծիքով, իրատեսական չէ»,- ասել է նա։
Այսօր զարգացող առաջատար ընկերությունների բազմաթիվ բազմաբնակարան շենքեր էներգաարդյունավետ են, բայց դեռևս մոտ չեն արտանետումների զրոյական մակարդակին: Դրան հասնելու համար դրանք անհրաժեշտ է կառուցել ավելի էկոլոգիապես մաքուր և ժամանակակից նյութերից:
«Ըստ կոպիտ հաշվարկների գնորդը նման բնակարանի համար մեկ քառակուսի մետրի համար կվճարի առնվազն տասը հազար կրոն: Ես խոսում եմ ներկա իրավիճակի մասին, դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այն յոթ տարի հետո,— ասել է Penta Real Estate-ի բնակարանաշինության գծով տնօրեն Դեյվիդ Մուզիլը,- 65 քմ բնակելի տարածք ունեցող բնակարանի համար տարբերությունը կկազմի առնվազն 650 հազար կրոն»։
Նոր պահանջները կտարածվեն նաև մինչև 2030 թվականը կառուցված տների վրա։ ԵՄ-ն նախատեսում է հասնել զրոյական արտանետումների ավելի հին շենքերի համար, որոնք պետք է արդիականացվեն մինչև 2050 թվականը: «Երբ խոսքը վերաբերում է նոր շենքերին և 2030 թվականին, դա գրեթե անիրատեսական կլինի: Եվ մինչև 2050 թվականը բոլոր տները ցածր էներգախնայող դարձնելու նպատակը ես տեսնում որպես քաղաքական հայտարարություն: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է դրան հասնել պատմական շինություններով»,— չի թաքցնում իր զարմանքը Մուզիլը։
Այս կանոնը դեռ քննարկման փուլում է, բայց հենց որ եվրոպական իշխանությունները համաձայնության գան, հրահանգը պաշտոնապես կընդունվի։ Առաջարկը Fit for 55 փաթեթի մի մասն է, որի նպատակն է մինչև 2050 թվականը Եվրամիությունում հասնել կլիմայական չեզոքության:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am