spot_imgspot_img

Բելգիան հայտարարում է Մոզամբիկի համար 25 միլիոն եվրոյի էներգետիկ ծրագրի մասին

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Բելգիան հայտարարել է Մոզամբիկի հետ 25 միլիոն եվրո արժողությամբ հինգ տարվա համագործակցության նոր ծրագիրի մասին, որի նպատակն է զարգացնել էներգիայի վերականգնվող աղբյուրները և թափոնների կառավարումը։ Այդ մասին գրել է «Լուսա» լրատվական գործակալությունը։ «Մեր երկիրը կօգնի Մոզամբիկին, որպեսզի նա կարողանա ներդրումներ կատարել կանաչ էներգիայի մեջ՝ հանածո վառելիքի փոխարեն», — ասել է Բելգիայի զարգացման նախարար Ֆրանկ Վանդենբրոկը Եգիպտոսում COP27 կլիմայի միջազգային գագաթնաժողովի ժամանակ: Աջակցությունը նախատեսվում է 2023-2028 թվականների համար, քանի որ Մոզամբիկը կլիմայի փոփոխության համար ամենախոցելի և միևնույն ժամանակ աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից մեկն է։

Չնայած Մոզամբիկի հանքային ռեսուրսների հարստությանը, բելգիական նախաձեռնությունը ներառում է Մոզամբիկում կանաչ ջրածնի արտադրության հետազոտություն, բացի այդ բելգիական զարգացման գործակալությունը արևային մարտկոցներով կապահովի էլեկտրաէներգիա չունեցող հեռավոր տարածքները: Նախատեսվում է նաև արևային էներգիայի հիման վրա խմելու ջրի մատակարարում և  ոռոգման համակարգի լուծումներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am