spot_imgspot_img

SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Ֆրանսիական SunStyle ընկերությունը հայտնագործել է նոր տեսակի արևային մարտկոցներ կղմիդրի սալիկների տեսքով: Այդ մասին հայտնել է Designboom-ը։

Շվեյցարական Ալպյան տարածաշրջանի ավանդական սալիկապատ կղմիդրային տանիքների հիման վրա է ստեղծվել Dragonscale արևային կղմինդրի դիզայնը, որը հիանալի է իրեն դրսևորում ցանկացած տանիքի վրա ապահովելով պաշտպանություն, ֆունկցիոնալություն և ներդաշնակ էսթետիկա:  «Մեր նպատակն է ապահովել, որ տանիքի տեսքը պահպանվի»,- պարզաբանել են ֆրանսիական ընկերությունում։ Համակարգը տեղադրվում է կղմիդրապատման տեխնոլոգիայի նման, որը հարմար է տանիքի ցանկացած ձևին, քանի որ ստեղծում է միատեսակ և ներդաշնակ տեսք:
Այդ կղմիդրային սալիկը բաղկացած է արևային մարտկոցից, որը ընդունակ է արևի ճառագայթները փոխակերպել էներգիայի։ Այդ բջիջները պաշտպանված են կառուցվածքային ապակե ափսեով:

Էներգիայի արտադրության հզորությունը կախված է գույնից՝ 115 Վտ, եթե դա սև սալիկ է, և 85 Վտ, եթե այն գունավոր սալիկ է: Այն տարածքներում, որտեղ արևի լույս չկա, բացի արևային սալիկներից  տեղադրվում են տանիքի առանց արևային մարտկոցների ոչ ակտիվ սալիկներ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn  արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am