spot_imgspot_img

Հյուսիսային Կովկասի հինգ դպրոցներում հայտնվել են արևային էլեկտրակայաններ

Rg.ru-ն գրում է, որ Վլադիկավկազից 48 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վերխնի Ֆիագդոն գյուղի դպրոցականները աշնանային արձակուրդներից հետո պարզել են, որ իրենց ուսումնական հաստատությունն ստացել է իր արևային մինի էլեկտրակայանը։ Եվ դպրոցականները իրենք են սպասարկելու այն զբաղեցնելով «էներգետիկների» ու «ինժեներների» պաշտոնները։

Կադրային խնդրի լուծման նման անսովոր միջոց է օգտագործում ռուսական մասնավոր EcoEnergy ընկերությունը, որը փորձում է ոչ միայն հետաքրքրել դեռահասներին վերականգնվող էներգիայի աղբյուրների թեմայով, այլ նաև բառացիորեն աճեցնել իր աշխատակիցներին դպրոցից։

Ընկերությունը մի քանի տարի է, որ գործում է ռուսական կանաչ էներգիայի շուկայում, ունի մի քանի սեփական էլեկտրակայաններ՝ գործող և կառուցվող, ընդհանուր 23,2 մեգավատ հզորությամբ։ Ծրագրերում ընդհանուր ներդրումները գերազանցում են երեք միլիարդ ռուբլին:

Ընկերությունը փոքր էներգետիկ օբյեկտներ է կառուցում Հյուսիսային Կովկասում։ Բայց նախագծելն ու կառուցելը ամեն վերջը չէ: Ամենակարևորը իրավասու և պատասխանատու աշխատողների գտնելն է, ովքեր կաշխատեցնեն այդ էլեկտրակայանները։ Հետևելով ընթացիկ միտումներին՝ EcoEnergy ընկերությունը որոշել է օգնել դպրոցականներին կարիերայի ուղղորդմամբ: Արևային մինի էլեկտրակայաններ են բացվել Դաղստանի չորս դպրոցներում (Գամի, Ախթի, Ռութուլ և Շամգոդա գյուղերում) և մեկ հյուսիսօսական դպրոցում (Վերին Ֆիագդոնում)։

EcoSchool նախագծին մասնակցել է նաև Unigreen Energy ընկերությունը, որը զբաղվում է արևային մարտկոցների արտադրությամբ և վերականգնվող էներգիայի մշակմամբ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Նա արևային մարտկոցներ է մատակարարել ուսումնական հաստատություններին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am