spot_imgspot_img

ԵԱՏՄ-ում Տաջիկստանը գերազանցել է բոլորին արևային էներգետիկայով

Եվրասիական տնտեսկան միությունը ևս լրջորեն մտահոգված է վերականգնվող էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցով։ Զարմանալի է, սակայն ԵԱՏՄ երկրներից Տաջիկստանն է, որ այլևս հասել է էլեկտրաէներգիայի արտադրության 98 տոկոսի, որը արտադրվում է կանաչ էներգիայի վերականգնվող աղբյուրներից, ընդ որում դրա համար Տաջիկստանն օգտագործում է ոչ միայն հիդրոէներգետիկան, որով իրենք զբաղեցնում են աշխարհում 6-րդ տեղը, այլ նաև արևային և քամու էներգիայով։

Նախագահ Էմումալի Ռահմոնի խոսքերով՝ նախատեսում են մինչև 2050 թվականը ավելացնել իրենց բաժինը զրոյական արտանետումների ռազմավարության մեջ։ ԵԱՏՄ մյուս երկրները զգալիորեն հետ են մնում Տաջիկստանից, հետ է մնում նաև Հայաստանը, թեև դեռևս 2003 թվականին Հայաստանն ընդունել է քամու և արևային էներգիայի ռազմավարությունը, և որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ, հարկ է նշել, որ իրավիճակն առանձնապես հուսադրող չէ։

Եվրասիական զարգացման բանկը մինչև 37 միլիոն դոլլար է տրամադրելու Հյաստնաում 11 արևային էլեկտրաէներգիայի կայան կառուցելուն, ընդհանուր 65 մեգավատտ հզորության, այդ մասին հայտարարել էր բանկի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է արևային կայանները կառուցել Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, սակայն առայժմ դեռևս կոնկրետ գործողություններին բանը չի հասել, ընդամենը 1-2 կայան, այն էլ բավականին թույլ կառուցվել են, ինչը Հայաստանի ունեցած հզորությունների և ռեսուրսների չնչին մասն է։

Իհարկե իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն փաստը, որ հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», մյուս կողմից իշխանությունը որևէ գործուն ջանք չի գործադրում Հայաստանում այս ուղղությամբ իրավիճակը շտկելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Անահիտ Ավագյան