Մինչև 2026 թվականը Իսպանիայում կտեղադրեն 29.3 գիգավատտ արևային մարտկոցներ։ Դա Իսպանիային կդարձնի Եվրոպայում երկրորդ երկիրը արևային էներգիայի առավելագույն քանակությամբ, իսկ այդ ցուցանիշը բավարար կլինի այդ երկրում տնային տնտեսությունների երկու երրորդը էներգիայով ապահովելու համար։ Արևային էներգիայի եվրոպական կազմակերպության կանխատեսումներով Իսպանիայում մինչև 2026 թվականը արևային էներգիայի ընդհանուր հզորությունը կկազմի 48,3 գիգավատտ, ինչը 154 տոկոս ավելին է, քան 2021 թվականին։
Ի դեպ, Իսպանիան երկրորդն է եվրոպայում և ընդամենը 8-րդն աշխարհում, իսկ առաջատարը Չինաստանն է, որը գերազանցում է բոլոր երկրներին արևային էներգիայի արտադրությամբ։ Մինչև 2026 թվականը այդ երկրում տեղադրվելու է 505.8 գիգավատտ լրացուցիչ հզորություն, ինչից հետո Չինաստանի ամբողջ հզորությունը կկազմի 814 գիգավատտ։ Միայն 2021 թվականին ամբողջ աշխարհում ցանցին են միացվել 167 գիգավատտ արևային էներգիա, դա 21 տոկոսով գերազանցում է 2020 թվականը։
Փորձագետներն առայժմ չեն կարող հաշվարկել 2022 թվականի տվյալները, սակայն վստահաբար կարող են ասել, որ այն զգալի գերազանցելու է նախորդ տարվա տվյալները՝ կապված ուկրաինական պատերազմի հետևանքով եվրոպական և այլ երկրներում արևային էներգիայի «հեղափոխություն» հետ։
Ողջ աշխարհը լայն թափով գնում է դեպի արևային էներգիա՝ հասկանալով, որ այլընտրանքային և վերականգնվող էներգիան շատ ավելի մատչելի, հարմար և անվտանգ կարող է լինել իրենց համար, ինչպես նաև ապահովել երկրների էներգետիկ անկախությունն ու ինքնիշխանությունը։ Հայաստանն այս առումով ևս ետ է մնում աշխարհի բազմաթիվ երկրներից, մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը», իսկ պետական աջակցության իրականացվող ծրագրերը չափազանց հեռու են բավարար լինելուց։
Արմինե Այվազյան