spot_imgspot_img

Չինական «արևային մեծ պատը» էներգիա կապահովի և կկանաչեցնի անապատը

Չինական Օրդոս շրջանի Կուբուկի անապատի հյուսիսային եզրին կառուցվել է արևային կայան՝ 5,42 գիգավատ ընդհանուր հզորությամբ և ավելի քան 13,340 հեկտար տարածքով։ Չնայած այդ կայանը շարունակում է ընդլայնվել, բայց այն արդեն առաջ է անցել մնացած հզորություններից. շինարարության ավարտից հետո այն կարող է դառնալ աշխարհի ամենամեծ ֆոտովոլտային կայանը: Նախագիծը ստացել է «Չինական արևային մեծ պատ» ոչ պաշտոնական անվանումը, գրում է e-plus.media-ն։

Ըստ Օրդոս շրջանի իշխանությունների շինարարության ավարտից հետո կայանի հզորությունը կկազմի 100 գիգավատ: Ապագա «պատի» ընդհանուր երկարությունը մոտ 400 կիլոմետր է, լայնությունը մոտ հինգ կիլոմետր, իսկ մակերեսը 2000 քառակուսի կիլոմետր։ «Մեծ շինարարության» հիմնական փուլերը նախատեսված են 2026-2030 թվականներին, բայց գործընթացը բարդանում է ավազաթմբերի շարժունակության պատճառով։

Կառուցված արևային ենթակառուցվածքի մի մասը համալրվել է էներգիայի պահպանման համակարգերով։

Մարդկանց էլեկտրաէներգիայով ապահովելը հսկայական այդ էլեկտրակայանի միակ խնդիրը չէ: Նրա օգնությամբ Չինաստանը ցանկանում է կանաչապատել տարածքը և դադարեցնել անապատացումը։ Կուբուկին երկրի մեծությամբ յոթերորդ անապատն է։ Վերջին 30 տարիների ընթացքում մասնագետները հասել են նրան, որ բուսականությունը ծածկում է անապատը 53 %-ով։ Կանաչ տարածքն ավելացնելու համար նրանք նախատեսում են մշակաբույսեր տնկել անմիջապես արևային մարտկոցների տակ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am