spot_imgspot_img

Իրանում մեծ թափով զարգանում է արևային էներգետիկան

Իրանը թույլատրել է 29,000 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցումը, ինչը վկայում է մասնավոր սեկտորի աճող հետաքրքրությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների նկատմամբ։ Սակայն Պլանավորման և բյուջեի կազմակերպությունը և տնտեսական մարմինները պետք է շարունակեն բարելավել ներդրումային պայմանները՝ մասնավոր սեկտորի մասնակցությունն ապահովելու համար։

Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու անհրաժեշտությունը՝ Իրանում էներգետիկ անհավասարակշռությունը վերացնելու համար։ Էլեկտրաէներգիայի պակասի վերաբերյալ վերջերս կայացած բարձր մակարդակի խորհրդակցության ժամանակ նա ընդգծել է, որ մասնավոր ներդրողները պետք է արագացնեն արևային և քամու էլեկտրակայանների կառուցումը։ «Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի պահանջարկի և առաջարկի միջև առկա անհավասարակշռությունը, բոլոր համապատասխան մարմինները պետք է համատեղ աշխատեն՝ մասնավոր ներդրողների համար հեշտացնելու մաքուր էներգիայով աշխատող էլեկտրակայանների կառուցումը», — ասել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ ներդրողներն արտահայտել են պատրաստակամություն՝ զարգացնել 30,000 ՄՎտ հզորությամբ արևային և քամու էներգետիկան, պահանջելով միայն թույլտվություններ և սահմանափակ ֆինանսական աջակցություն կառավարությունից։ «Այս խորհրդակցությունը նպատակ ունի վերացնել այդ ներդրողների առջև ծառացած խոչընդոտները, որպեսզի նախագծերը կարողանան սկսվել առանց ուշացումների»,— ավելացրել է նա։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am