spot_imgspot_img

Աբու Դաբիում մեկնարկել է ունիկալ արևային էլեկտրակայանի կառուցումը

Աբու Դաբիում մեկնարկել է ունիկալ արևային էլեկտրակայանի կառուցումը, որի արժեքը կազմում է շուրջ 22 միլիարդ դիրհամ (մոտ 6 միլիարդ դոլար)։ Նախագիծը իրականացվում է Abu Dhabi Future Energy Company PJSC – Masdar և Emirates Water and Electricity Company (EWEC) ընկերությունների կողմից։ Այն համատեղում է 5,2 գիգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և 19 գիգավատ-ժամ տարողությամբ մարտկոցային էներգապահեստավորման համակարգ, ինչը դարձնում է այն աշխարհի ամենախոշոր և տեխնոլոգիապես զարգացած նախագծերից մեկը։

Նոր կայանը հնարավորություն կտա արտադրել մինչև 1 գիգավատ էլեկտրաէներգիա՝ շուրջօրյա ռեժիմով, և այն կունենա մրցունակ ինքնարժեք՝ համաշխարհային շուկայական չափանիշներով։ Օգտագործվող առաջատար տեխնոլոգիաները թույլ կտան հաղթահարել արևային էներգետիկայի հիմնական թերությունը՝ օրվա ընթացքում էներգիայի անհավասար արտադրությունը։

Էլեկտրակայանի գործարկումը նախատեսված է 2027 թվականին, և այն կդառնա կարևոր քայլ Աբու Դաբիի մաքուր էներգիայի անցման ռազմավարության իրականացման ճանապարհին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am